ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+. Տեսախցիկը ֆիքսել է ողբերգական վրաերթը. Samshyan
Samshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում 61-ամյա Թելման Ղ-ին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վրաերթ կատարողը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ժորա Ե-ն, ով եղել է ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով։
Նրան հայտնաբերել են Ջրառատ թաղամասի «Կակոյի մոստ» կոչվող վայրից։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Samshyan.com-ը ներկայացնում է ողբերգական վրաերթի պահը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Քանաքեռցի Տույի և Արտյուշի սպանության կադրերը. Hraparak
Հրապարակվել են Քանաքեռցի Տույի և Արտյուշի սպանության կադրերը: Մանրամասները` Հրապարակի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+. Փողոցում կնոջը ծեծի ենթարկողի ինքնությունը պարզվել է. Ոստիկանություն
Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները մեքենայով քաշել ու տապալել են Քարվաճառում տեղադրված քրիստոնեական խաչը. վանդալիզմ
Սոցիալական ցանցերում տարածվել է ադրբեջանցիների վանդալիզմի հերթկական փաստը: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են ադրբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիվանդության թուղթ ունեմ, արձանագրություն է կազմում». միջադեպ ոստիկանի և քաղաքացու միջև
Ոստիկաններն արձանագրություն են կազմել դիմակ չկրելու համար, թեև քաղաքացին ոստիկաններին ներկայացրել է բժշկական փաստաթուղթը...