Նորանշանակ մարզպետը հավաքել է դպրոցների տնօրեններին և սպառնալիքներ հնչեցրել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնից թերթը ահազանգեր է ստանում, որ նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուների համար «վիզ դրած» աշխատում է։ Հատկապես ջանք ու եռանդ չի խնայում Սափեյանների գերդաստանի ներկայացուցիչ, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի համար։ Սափեյանները կռված են, ինչպես Պետրոսյանը, եւ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի համար համատեղ պայքար են մղել:
Նորանշանակ մարզպետը հավաքել է դպրոցների տնօրեններին եւ սպառնացել՝ ազատվել բոլոր ուսուցիչներից, որոնք տեղ են գտել տարբեր կուսակցությունների ավագանիների ցուցակներում։ Այսինքն, գրեթե նույն հանցակազմն է, որի համար Արմեն Չարչյանն արդեն քանի ամիս է՝ բանտում է: Հատկապես մեծ ճնշում է գործադրվել Թալինի թիվ 1 դպրոցի տնօրինության վրա, քանի որ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Գրիգորյանը՝ համայնքում հարգված եւ սիրված երիտասարդ, գլխավորում է «Հայք» լիբերալ կուսակցության ցուցակը։
Թալինում այս երկու ուժերից բացի մասնակցում է նաեւ Արա Զոհրաբյանի «Զարթոնք»-ը, որի քաղաքապետացուն Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանն է: Մասնակցում է նաեւ «Մեր հզոր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակի մոտ 90 տոկոսը դաշնակցականներ են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...