Հասարակություն
«Համաձայն չենք, որ մեր հայրը հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը». Սիրադեղյանի դուստրը հայտարարություն է տարածել
Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես՝ Արփի Վանոյի Սիրադեղյանս, և իմ ընտանիքը համաձայն չենք, որ մեր հայրը հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը։
Վանոն պետության հիմնադիրներից է և որպես նշանավոր գրող, պետական և քաղաքական գործիչ ունի պատմական լիիրավ իրավունք հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան պանթեոնում։
Սակայն իշխանավորները դա ճիշտ չեն համարում, քանի որ էությամբ ստրուկ են, ձևով՝ դավաճան, տեսակով՝ մանրապճեղ։
Եվ եթե օրվա գյադաները իրենց ղեկապետի գլխավորությամբ Վանոյի դեմ կռիվ են տալիս Վանոյի վախճանից հետո, ուրեմն հայրս կհուղարկավորվի մեր ընտանեկան գերեզմանատանը` ոչ ուրիշ տեղ։
Վանոն եղել է, կա ու լինելու է` իր գրով ու գործով։
Դուք արդեն պատմության աղբանոցում եք»։
Նմանատիպ հոդվածներ
18+. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկը մահացել է, երեքի վիճակը միջին ծանրության է, անունները հայտնի են. Արցախի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել
Հոսպիտալացվել է 8 երեխա` թունավորման կասկածով. Շուշան Դանիելյան
«Տաշիր պիցցայում» թունավորված քաղաքացիների թիվը հասել է 44-ի. նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՐԱՏԱՊ. Մուրադովը Բաքվից Երևան է բերում զոհված հայ զինվորականների դիերը. Sputnik
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0