Պետք է, ուրեմն կառնենք. ՍՈւ-30ՍՄ-ները ձեռք են բերվել բանակի ցանկությամբ. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրվանից սկսած չի եղել գոնե մեկ դեպք, երբ բանակի կարիքներն ու պահանջները չբավարարվեն։ Առաջին ալիքի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ՍՈւ-30ՍՄ-ների ձեռքբերումը հենց իր խոսքերի ապացույցն է:
Փաշինյանը նշել է, որ դրանք ձեռք են բերվել բանակի ցանկությամբ։
Նա պատմել է, որ գրություններ էր ստանում, թե իրականում դրանք պետք չեն։ Նրա խոսքով՝ այդ գրություններն ինքն ուղղորդել է մասնագիտական մարմնին (ՀՀ պաշտպանության նախարարություն), որ նրանք քննարկեն ու պատասխան տան։ «Քննարկել են ու գրավոր պատասխանել են, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կառնենք»,- նշեց Փաշինյանը։
«Մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում: Եվ մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել՝ որպես նպատակակետ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում՝ պրոֆեսիոնալ բանակի, որի գործուն էությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա»:
Փաշինյանը հիշեցրեց նաև, որ կառավարության ծրագրում արձանագրել են, որ ՀՀ-ն որևէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի: «ՀՀ զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն ՀՀ տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից: Սա է մեր նպատակը»,-ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...