Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները, անդրադարձ կատարել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։
Բացի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցից, ըստ ԱԳՆ-ի, նախարարներն անդրադարձել են նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առաջիկա այցին Թեհրան, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում և շրջակայքում, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում:
Նմանատիպ հոդվածներ
Պն-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանցիները կրկին կրակ են բացել
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գե...
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց, և իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատթարացավ բարձրագույն հրամանատարակա...
Վրաստանի դիրքորոշումը՝ «6-ի հարթակի» վերաբերյալ․ վրացի վերլուծաբան
Ակտիվորեն առաջ է մղվում «6-ի հարթակի» գաղափարը, որի վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է, և քիչ հավանական է, որ Վրա...
Զանգում են մեր թեկնածուներին, կարճ ասում են՝ կամ ցուցակից եք դուրս գալիս, կամ ձեզ աշխատանքից կհեռացնենք․ Մասիսի քաղաքապետ
Մասիսի քաղաքապետ, ՏԻՄ ընտրություններում Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը 24news.am-ի հետ...