Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց մրցաշարում
Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Երեկ կայացել են 7-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4,5-ական միավոր, կիսում են 5-32-րդ տեղերը, և մեկ միավորով են զիջում մրցաշարի առաջատարին։ Երկու շախմատիստներն էլ այս տուրում ոչ-ոքի խաղացին։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջան, ով իր ակտիվում ունի 5,5 միավոր։
Երկրորդ հաղթանակը տարավ Սամվել Տեր-Սահակյանը (4 միավոր)․ նույնքան միավոր ունի նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Լևոն Արոնյանը (3.5 միավոր) առաջին պարտությունը կրեց մրցաշարում:
Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը (2,5 միավոր) և Աննա Սարգսյանը (2.5 միավոր) կիսում են մրցաշարային աղյուսակի 39-44-րդ տեղերը։
Հավելենք, որ առաջին երկու տեղը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։
Նմանատիպ հոդվածներ
Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա Ռոմայից
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից», հայտնում է La Gazzeta dello Sport-ը։ Աղբյ...
Այս խաղում լավագույնն էինք դաշտում. Մխիթարյան
Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է «Յուվենտուս»-ից կրած պարտությունից: «Այո, մենք հիասթափված ե...
Լևոն Արոնյանն այսուհետ հանդես կգա ամերիկյան դրոշի ներքո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո, փոխանցում է Sputnik-ը: ՖԻԴԵ–ի կայքում հայ...
Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Սերբիային
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2023 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Երևանում պա...