20-ամյա երիտասարդը Կարմիր բլուրի մոտ կրակել և սպանել է 40-ամյա տղամարդուն
Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Ժամը 02.10-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տեղափոխել են տղամարդու դի: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.30-ի սահմաններում Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակել է 40-ամյա տղամարդու ուղղությամբ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.50-ին Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ չորս տղամարդկանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել 40-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մահ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, ՔՈԳՎ, Շենգավիթի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել և, սպանություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել վիճաբանության մասնակիցները, ապա ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հաստատում է` Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամին անկանոն կրակ է բացել
Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամ...
Բազմաթիվ կրակոցներ են արձակել 28 ամյա տղայի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի...
Թալանել են դերասան Վահագն Սիմոնյանին՝ «Պոնչին» պատկանող գույքը. հայտնի է` ով է թալանել. Aravot
Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 1-ին, ժ.11.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստա...
Խոշոր ավտովթար. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում; Ժամը 12:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ...