Թալանել են դերասան Վահագն Սիմոնյանին՝ «Պոնչին» պատկանող գույքը. հայտնի է` ով է թալանել. Aravot
Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 1-ին, ժ.11.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը ժ.10.00-ից մինչև ժ.11.00-ն ընկած ժամանակահատվածում, Կորեայի ձորի կամուրջի աջ հատվածում գտնվող իրեն պատկանող ժամանակավոր չցանկապատված կացարանից գողացել են 120 հատ հնդկաեղեգ, 29 հատ պադոն, 1 հատ ա/մ-ի անիվ, 4 հատ տակառ, 3.000 հատ նռան ծիլ և 3 խորանարդ մետր վառելափայտ:
ՔՀԲ ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Հավես Պ.-ն՝ Զովունիից: Նա բաց է թողնվել: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: Կարդացեք նաև Վերաքննիչ դատարանը մերժեց ճանաչված արտիստի բողոքը «Իրականում ինձ վրա եղել է հարձակում սպանելու նպատակով, իսկ ինձ հետ գտնվող փաստաբանին առեւանգել են» «Պոնչոն» բողոքարկում է իր նկատմամբ կիրառված համաներումը եւ պահանջում լիովին արդարացնել իրեն Հումորային դերասան, «Պոնչո» անունով հայտնի Վահագն Սիմոնյանը, իսկապես մնում է ժամանակավոր կացարանում, իր դատական գործերից հետո նա զրկվել էր բնակարանից: Նա ասում էր, որ պարապ չի մնացել, իր ժամանակավոր կացարանում փորձել էր բուսաբանական այգի հիմնել, մաքրել էր տարածքը: Տնկիները, նռնենիները, բամբուկները նա բերել էր տարիներ առաջ, ժամանակին իր Դավթաշենի բնակավայրում նա նավ էր պատրաստել եւ փորձարկել Սեւանում:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հաստատում է` Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամին անկանոն կրակ է բացել
Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամ...
Բազմաթիվ կրակոցներ են արձակել 28 ամյա տղայի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի...
20-ամյա երիտասարդը Կարմիր բլուրի մոտ կրակել և սպանել է 40-ամյա տղամարդուն
Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել:Ժամը 02...
Խոշոր ավտովթար. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում; Ժամը 12:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ...