
Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետին գործուղում է Ստամբուլ. հայտնի է պատճառը

Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը 2021 թվականի նոյեմբերի 21-26-ը գործուղվելու է Ստամբուլ:
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2021 թվականի նոյեմբերի 21-26-ը գործուղել Ստամբուլ:
2. Արա Ֆիդանյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արա Ֆիդանյանի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,- նշվում է վարչապետի որոշման մեջ: