Հասարակություն
Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարաձգելու հարցը. նախարար
Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարաձգելու հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բուհերն անցել են օնլայն դասերի ռեժիմին։ Սա, իհարկե, օգնելու է, որպեսզի ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք», – ասաց նախարարը՝ հավելելով, որ երկու շաբաթ հետո թվերի որոշակի մեղմում կարձանագրվի:
Դպրոցները ներկայումս գտնվում են երկշաբաթյա արձակուրդում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ».
Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր. «Փաստ».
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. արտակարգ դրություն է հայտարարվել
4.0