Հասարակություն
Հայտնի է` Հայաստանից քանի մարդ է տեղափոխվել Ռուսաստան 2021 թվականի առաջին 7 ամսում
2021 թվականի վերջին Ռուսաստանում ներգաղթյալների ռեկորդային աճ է գրանցվել՝ 398,000 մարդ։ Այս ցուցանիշը բխում է ՌԴ կառավարության կանխատեսումից, որը կրկնապատկել է միգրացիայի աճի տեմպերը։ Նկատենք, որ վերջերս ՌԴ ՆԳՆ-ն պնդում էր, որ Ռուսաստանում 7 միլիոն ներգաղթյալ կա, որոնց ճնշող մեծամասնությունը օրինական է, գրում է MK.ru-ն։
2021-ին ՌԴ ներգաղթյալների թվով Հայաստանը հայտնվել է առաջին եռյակում։ 2021-ի հունվար-հուլիսին ՀՀ-ից Ռուսաստան է ժամանել 20,000 ներգաղթյալ: Իսկ ահա առաջին տեղում Տաջիկստանն է՝ 38,000, երկրորդում՝ Ուկրաինան՝ 26,000։
Նշվում է, որ Ռուսաստանում ներգաղթյալների իրական քանակը կարող է գերազանցել 10 միլիոնը, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 8%-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պատրաստ ենք եղբայրաբար կիսել եզդիական համայնքի հոգսերը. Փաշինյան
ՔԿ-ն` զինծառայողի մահվան դեպքի մասին
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Մահացել է զինծառայող. դեպքի հանգամանքները պարզվում են
1.0