ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաակաշվիլիի դեմ բողոքի ակցիա՝ Ռուսթավիի բանտի դիմաց
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն ակցիա են իրականացնում Ռուսթավիի թիվ 12 բանտի շենքի մոտ: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:
Նշվում է, որ ակցիային մասնակցում է մի քանի տասնյակ մարդ, որոնք, ինչպես իրենք են հայտնում, եկել են Քութայիսից:
Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ իրենցից յուրաքանչյուրը դարձել է «Սաակաշվիլիի ռեժիմի» զոհը, տուժել են կա՛մ իրենք, կա՛մ իրենց հարազատները։ Միևնույն ժամանակ, նրանք հավելել են, որ ակցիան ինքնաբուխ է:
Տեղում են նաև Պարեկային ոստիկանության ուժեր: