Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ. մանրամասներ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովը հայտարարել էր, թե «Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև՝ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը և Մասկը կքննարկեն Իրանում ինտերնետ կապի վերականգնման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկի հետ քննարկելու է Starlink-ի միջոցով Իրանում ինտերնետ կապի վերականգ...
Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործությունների որոշումը. Վարդան Ոսկանյան
Չնայած այն հանգամանքին, որ երեկ գիշեր Իրանում նույնպես տեղի են ունեցել բողոքի գործողություններ, սակայն դրանց մասնակիցներ...
ԱՄՆ-ն օգտագործում է Ռուսաստանին և Չինաստանին Արկտիկայում իր շահերը առաջ մղելու համար. Չինաստանի ԱԳՆ
Պեկինը համաձայն չէ, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը կամ Չինաստանը որպես պատրվակ օգտագործի Արկտիկայում իր շահերը առաջ մ...
Իրանի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել երկրում բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը
Իրանի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել երկրում բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտարարե...