2025-ին 12-ամսյա գնաճը կազմել է 3.3 տոկոս
Հայաստանի սպառողական շուկայում 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) կազմել է 3.3, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 1.2 տոկոս: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Հանրապետության այն բնակավայրերում, որոնցում կատարվել են դիտարկումներ, 2025 թվականի դեկտեմբերին սպառողական գները նոյեմբերի համեմատ աճել են 0.4-1.4%-ով: Ընդ որում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: 2025-ի հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել էր 0.1% հավելաճ):
2025 թվականին ոգելից (ալկոհոլային) խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները նախանցյալ տարվա համեմատ աճել են 6, սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքինը՝ 5 տոկոսով: 2025-ի դեկտեմբերին՝ 2024 թվականի նույն ամսվա համեմատ, սննդամթերքն ու ոչ ոգելից խմիչքը թանկացել է 4.3, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 2.9 տոկոսով: Ոգելից խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, աճել են 0.6, իսկ 2024-ի դեկտեմբերի համեմատ՝ 7.3 տոկոսով:
Թռչնամսի գինը 2025 թվականի դեկտեմբերին մեկամյա կտրվածքով աճել է 4.3, տավարի, խոզի և գառան մսերինը՝ համապատասխանաբար 11.7, 12.7 և 14.1%-ով: 2025-ի նոյեմբերի համեմատ նշված մթերքը թանկացել է համապատասխանաբար 2.4, 7.4, 2.9 և 0.8%-ով:
2025 թվականի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ ձավարը թանկացել է 2.6, հացը՝ 3.6, հաճարը՝ 4.1, մակարոնեղենը՝ 7.9, հնդկացորենը՝ 9.4, ոլոռը՝ 10.4 տոկոսով: 2025 թվականի նոյեմբերի համեմատ դրանց գինը բարձրացել է համապատասխանաբար 0.6, 0.6, 1.3, 0.1, 1.3 և 1 տոկոսով:
«Իշխան» ձկնատեսակի գինը 2025-ի դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 18.3, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 5.3%-ով:
2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ կարագը և մարգարինը թանկացել են 7.2 և 7.4 տոկոսով: 2025-ի նոյեմբերի համեմատ դրանց գներն աճել են համապատասխանաբար 1 և 1.8 տոկոսով: Արևածաղկի յուղի գինը 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ աճել է 8.2, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 0.4%-ով:
2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ պանրի գինն աճել է 4.6, թարմ կաթինը՝ 4.7%-ով, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.5 և 1.4%-ով:
Ձվի գինը 2025-ի դեկտեմբերին մեկամյա կտրվածքով աճել է 7.2, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 4.3%-ով:
2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ հրուշակեղենի գինն աճել է 2.4, սուրճինը՝ 9.5, կակաոյինը՝ 31.9%-ով: 2025-ի նոյեմբերի համեմատ նշված մթերքը թանկացել է համապատասխանաբար 0.7, 0.2 և 1.4%-ով:
Շաքարի և շաքարավազի գները 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ բարձրացել են 1.1%, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 1.4%-ով:
Բանջարեղենը 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ էժանացել է 7.5 տոկոսով, սակայն 2025-ի նոյեմբերի համեմատ թանկացել է 12.5-ով:
Մրգերի գները 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ աճել են 0.7, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ` 0.1%-ով:
2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9 տոկոսով, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025-ի դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.5%-ով (գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է Հրազդան քաղաքում), 1-ում՝ գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, իսկ մայրաքաղաքում գրանցվել է 0.2% գնանկում:
2025-ի դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 0.1% գնանկում: 2025-ի դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.8 և 0.9%-ով, իսկ 2025-ի հունվար-դեկտեմբերին՝ 2024-ի համեմատ, համապատասխանաբար 2.2 և 4.1%-ով:
2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 8.6% գնանկում, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 19.2% գնաճ: 2025-ի դեկտեմբերին հեղուկ ածխաջրածինների միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ, սակագներն աճել են 3.1, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 0.1%-ով:
2025թ. դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 1.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ սպառողական գների 3.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների 1.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2 % նվազում: 2025-ի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381.5 դրամ (2024թ. դեկտեմբերին 396.5 դրամ էր):





























