Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Դե իհարկե սա հեչ անսպասելի չէր։ Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները
2026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր...
Հունվարի 5-11-ը մետրոպոլիտենը սպասարկել է 331 հազար 473 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով՝ Աշխատանքներն ընթանում են բն...
Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայություն
Հունվարի 5-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 689 դեպք, որից 112-ը՝ արտակարգ: Մասնավորապես...
Բրավո, Հայաստան. Քոնոր Մաքրեգոր
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Քոնոր Մաքրեգորը գովաբանել է Հայաստանը: Նա անդրադարձել է Հատիս լեռան վրա կառուցվող Հ...