Սպասվում է ձնախառն անձրև և անձրև. եղանակը Հայաստանում
Հայաստանի շրջանների մեծ մասում կեսօրից հետո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հունվարի 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում տեղումները կլինեն ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից` ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 13-14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,– ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Այսօր կեսօրին Երևանում սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +5-ից +7-ի, գիշերը` -3-ից -5 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման...
Անահիտ Ավանեսյանը՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը...
Հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից. Գեղամ Ասատրյան
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրան...
Խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների. Փաշինյանը՝ քաղաքացուց ստացած նամակի հետքերով
Քաղաքացուց ստացած նամակի հետքերով: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:««Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայաց...