Վրաստանի նախկին վարչապետը կդատապարտվի ազատազրկման
Վրաստանի դատախազությունը դատավարական համաձայնագիր է կնքել նախկին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Համաձայնագրի շրջանակում դատարանը նրան դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար։
Բացի ազատազրկումից, դատարանը Ղարիբաշվիլիի նկատմամբ կիրառել է նաև լրացուցիչ պատիժ՝ մեկ միլիոն լարի տուգանք։ Ինչպես նաև որոշվել է պետության օգտին բռնագանձել այն գումարը, որը, ըստ դատախազության, ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով և հայտնաբերվել է նրա բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և համաձայնել է գործընթացային համաձայնագրի պայմաններին։ Դատախազության միջնորդությունը դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել է։
Հիշեցնենք, որ դատարանը առգրավվել էր նրա անձնագիրը և սահմանվել էր երկրից դուրս գալու արգելք։
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...