Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է
Ավարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի նախկին ղեկավարի, ՆԳՆ ոստիկանության աշխատակցի սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
«Ինչպես արդեն հայտնել ենք, Մերձավանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Գ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), իսկ Ն.Օ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը) (2 դրվագ) և 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձին օժանդակելը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Գ.Հ.-ի և Ն.Օ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ::
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները
2026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր...
Հունվարի 5-11-ը մետրոպոլիտենը սպասարկել է 331 հազար 473 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով՝ Աշխատանքներն ընթանում են բն...
Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայություն
Հունվարի 5-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 689 դեպք, որից 112-ը՝ արտակարգ: Մասնավորապես...
Բրավո, Հայաստան. Քոնոր Մաքրեգոր
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Քոնոր Մաքրեգորը գովաբանել է Հայաստանը: Նա անդրադարձել է Հատիս լեռան վրա կառուցվող Հ...