Շները տխրությունն ապրում են այնպես, ինչպես իրենց տերերը
Ձմեռային ամիսներին նկատվող այսպես կոչված «հունվարյան տխրություն»-ը բնորոշ է ոչ միայն մարդկանց, այլև նրանց ընտանի կենդանիներին։ «Собаки-поводыри» կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցուրտ եղանակը, կարճ օրերը և առօրյայի փոփոխությունները կարող են շների մոտ առաջացնել հոգնածություն և անհանգստություն։
Հարցման արդյունքների համաձայն՝ շների շուրջ 27 տոկոսը ձմռանը դառնում է ավելի քնկոտ, իսկ տերերի 15 տոկոսը նշում է կենդանիների մոտ անհանգստության նշանների առկայություն։ Միաժամանակ շների սեփականատերերի ավելի քան կեսը խոստովանում է, որ մութ օրերն ու ցուրտ եղանակը հոգեբանական ճնշում են ստեղծում իրենց համար, ինչը անուղղակիորեն անդրադառնում է նաև կենդանիների վարքագծի վրա։
Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել շների համար կայուն օրակարգ՝ հատկապես զբոսանքների, խաղերի և կերակրման հարցում։ Ըստ նրանց՝ զբոսանքի ընթացքում կենդանու հետ շփումը, ինչպես նաև նոր հմտությունների ուսուցումը կարող են դրական ազդեցություն ունենալ թե՛ շների, թե՛ նրանց տերերի տրամադրության վրա։
Չնայած ձմեռային թուլությանը՝ հարցված շների տերերի 88 տոկոսը նշում է, որ հենց շների հետ զբոսանքներն են նպաստում իրենց հոգեկան ինքնազգացողության բարելավմանը։
Auroranews.am-ի փոխանցմամբ Հայաստանում բացի ընտանի կենդանիներից, լուրջ է դրսում ապրող կենդանիների հարցը։ Նրանք ոչ միայն բախվում են «հունվարյան տխրություն» ասվածին, այլ նաև սովին, ցրտին և մարդկանց դաժան վերաբերմունքին։
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը՝ իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը. Հանրային հսկող
Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը,...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Բուք է և մերկասառույց. իրավիճակը՝ ՀՀ- ավտոճանապարհներին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին բուք է և մերկասառույց, կան փակ ավտ...