ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվ այս մարդիկ արգելում են մեզ «փորել քիթը». հանդիպում նախագահականում

Նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ի երեկոյան Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

Այսօր նախագահի աշխատակազմից հրապարակել են ընդունելության կադրեր և ինչ ենք տեսնում. բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր օրուգիշեր ջանք չեն խնայում հակահամաճարակային կանոնների պահպանության քարոզ անելով և աղաղակում են կորոնավիրուսային համաճարակի մոլեգնության, համաճարակային վիճակի լարված մնալու մասին, ընդունելությանը մասնակցում են առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու։ Հատկանշական է, որ հենց առաջին շարքերում էլ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է՝ առանց դիմակի։

Պաշտոնյաներից  սոցիալական պատասխանատվության առաջամարտիկ լինելով, թերևս, առանձնացավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, ով ներկաներից եզակին էր դիմակով։

Նշենք, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացության 30-ից ավել դեպքեր են գրանցվում, ամբողջ հանրապետության հիվանդանոցները գերծանրաբեռնված աշխատում են, մահճակալային ֆոնդը սպառվում, այսօր արդեն քննարկվում է դպրոցական արձակուրդը երկարաձգելու, իսկ բուհերում դասերը հեռավար կազմակերպելու հարցը։ Ուշագրավ է, որ դեռ երեկվանից համացանցում բուռն քննարկվում է «Մեգամոլի» 2-ամյակի առթիվ կազմակերպված բազմամարդ միջոցառումը՝ առանց դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորության։ Եթե «Մեգամոլի» դեպքում «մեղադրվողները» շարքային քաղաքացիներն են եւ հայտնի տնտեսվարողը, ապա նախագահականի դեպքում՝ մտքերի գագաթնաժողովի մասնակիցները, սակայն ինչ տարբերություն։ 

 

 

 

Քաղաքականություն