Շփոթվեցինք ու հայտնվեցինք Ադրբեջանին հանձնած ճանապարհի վրա. Վահրամ Միրաքյան

Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
«Սա Որոտանի հատվածում ադրբեջանցիների տեղադրած մաքսակետնա: Հայկական մեքենաներին ժամը մեկ ռուսները գալիս անցկացնում են, բայց իրանական բեռնատարերը սենց ահռելի հերթով կանգնած են:  
Մյուս, Տաթևի ճանապարհին էլ ցեխերի մեջ լռված իրանական մեքենաներ կային: Այսինքն նրանք, ովքեր չեն ուզել Հայաստանով գնալու համար Ադրբեջանին մուծվեն ու ժամերով հերթ կանգնեն՝ շատ դժվար առաջ էին գնում:  
Իսկ ամենավատն էն է, որ ոչ գնալուց, ոչ գալուց նորմալ ճանապարհային նշաններ չկան դրած, թե ոնց գնալ, ուր գնալ և այլն: Գնալուց հարց ու փորձով գնացինք, գալուց էլ շփոթվեցինք ու հայտնվեցինք Ադրբեջանին հանձնած ճանապարհի վրա, քանի որ ոչ մի տեղ ճանարհային նշան չկար: Ենթադրում եմ նույն վիճակում էլ կարան շատ իրանցիներ հայտնվեն:  


Անտերություն, կարճ ասած»: 


 

Քաղաքականություն