Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. կան բերման ենթարկվածներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը ներկայացրեց…

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում, արագ արձագանքում ու բացահայտում, ինչպես և աչալուրջ հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ 

Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 3, առանց վարորդական վկայականի՝ 2, ժամկետանց վարորդական վկայականով՝ 2 անձ, 11 անձ էլ մեքենան վարել է՝ չունենալով տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար համապատասխան կարգ։ 1 տրանսպորտային միջոց շահագործվել է փոխարնիված համարանիշերով, 7-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
 

Հայտնաբերվել է ստանդարտին չհամապատասխանող լուսային ու ձայնային ազդանշաններով 2 մեքենա։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, հայտնաբերել մահակներ ու դանակներ, ինչպես և հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 10-ից ավելի անձի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիա չի սկսվել. Մհեր Գրիգորյանը՝ Փելա սարի՝ ադրբեջանական կողմին անցնելու լուրերի մասին

Տպավորությունը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է սահմանների դեմարկացիա, սխալ է. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250