ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտ ա, էտի ես չեմ․ Տեղ համայնքի ժ/պ-ն՝ տարածվող տեսանյութի մասին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի խումբ անձինք մեքենաներից իջնում ու հարձակվում են մի քանի երիտասարդ տղաների վրա և ձեռքերով, ոտքերով ու մահակներով ծեծում նրանց։ Տեսնայութը վերնագրված է այսպես․ «Դավիթ Ղուլունցը իր թիմի հետ ծեծում է 16 տարեկան տղաներին»։

Hraparak.am-ը կապ հաստատեց Դավիթ Ղուլունցի հետ, որը Տեղ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Վերջինս շատ վրդովված ասաց, որ  հարցերին չի պատասխանում, քանի որ, իր գնահատմամբ, «լրատվականը սուտ լուրեր ենք տարածել իր մասին», թե ինքը ինֆարկտ է ստացել։

Լրատվականը բացատրել է,  որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում նշված է, թե ինքը մարդ է ծեծում ու խնդրեցինք մեկնաբանել։

Վրդովված համայնքապետը մի կերպ երկու բառ ասաց․ «Ես մարդ չեմ ծեծել, էլի սուտ լուրեր եք տարածում, էդ լրիվ ապատեղեկատվություն է»։

«Սուտ ա, էտի ես չեմ, հարգելիս, սուտ է։ Ինձ մի անհանգստացրեք»,-ասաց նա։

 

Քաղաքականություն

Պատահարներ