ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային կազմակերպություններին արձագանքել Կիևի հարձակումներին
Ռուսաստանն ակնկալում է, որ համապատասխան միջազգային կազմակերպությունները անաչառ գնահատական կտան Ուկրաինայի կողմից Ռուսաստանի մի շարք շրջանների դեմ իրականացված հարձակումներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Զախարովայի խոսքով՝ միջազգային կառույցների լռությունը նման միջադեպերի ֆոնին, Մոսկվայի գնահատմամբ, չի նպաստում իրավիճակի օբյեկտիվ վերլուծությանը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կարևորում է փաստերի վրա հիմնված և կողմնակալությունից զերծ արձագանքը տեղի ունեցածին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ շաբաթ օրը ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Վորոնեժի, Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերը։
Նշվում է, որ հարձակման հետևանքով մեկ քաղաքացի մահացել է վերակենդանացման բաժանմունքում, երեք մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...