ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ելույթի ժամանակ տեխնիկական խնդիրներ առաջացան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առցանց հանդիպման ժամանակ, որն ուղեկցվել է տեխնիկական խոտաններով։

Ուզբեկստանի նախագահին ողջունելու ժամանակ Փաշինյանի ձայնը անջատվեց։ Ղազախստանի նախագահը նկատեց, որ ելույթի ձայնը լսելի չէ ու խնդրեց ուղղել տեխնիկական խոտանը։ Փաշինյանը շարունակեց ելույթը՝ անդրադառնալով ԵԱՏՄ անդամ երկրների շրջանում գազի, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորմանը և ելույթը կրկին ընդհատեց։ Վարչապետը հայերենով դիմեց իր կողքը գտնվող անձանց․

«Հեռախոսս անջատվեց»,- վայրկյաններ անց ներողություն խնդրեց գործընկերներից։

Քաղաքականություն

Պատահարներ