ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի․ վարչապետը կատակեց
«Միջազգային փորձում ավելի շատ են պետական բաժնեմասերով ազգային ավիափոխադրող ստեղծելու բացասական փորձերը: Այստեղ ամենամեծ անհանգստությունն այն է, որ մենք կարողանանք հավասար հնարավորություններ ապահովել այն ընկերությունների համար, որոնք կան, այսօր աշխատում են եւ որոնք ցանկություն ունեն մտնել շուկա: Սովորաբար պետության մասնակցությամբ ավիաընկերությունները քիչ հաջողություններ են ունենում: Կարելի էբերել «Ալ Իտալիայի» կամ «Էյր Ֆրանսի» օրինակները: Այստեղ շատ կարեւոր է խաղի կանոնների պահպանումը հատկապես կարգավորող մարմինների կողմից: Որովհետեւ եթե օգտագործվի պետական լինելու հանգամանքը, գյություն ունեցող շուկան կքանդվի». Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարի խոսքին արձագանքեց.
«Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի, այն միաժամանակ և՛ լավ լուր է, և՛ վատ լուր է»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները նկարահանել են ադրբեջանցիների կողմից արձակած կրակոցները
Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ադրբեջանական կողմը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավրովը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ ինչ են խոսել
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ առաջարկելով քննարկե...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխուս գրկիցս վերցրին, ինձ էլ ծեծելով տարան․ ինչ է պատմում հայտնի տեսանյութի տղամարդը
Ոնց որ հանցագործ լինեի, երեխուս գրկիցս վերցրին, քաշելով տարան, ինձ էլ ծեծելով տարան, պառկեցրին գետնին։ Այս մասին News.am...