Քարտեզում երևում է ռազմական գործողությունների վայրը

 Ateo Breaking թելեգրամյան ալիքը հրապարակել է քարտեզ, որում, ըստ գրառման, երևում է ռազմական գործողությունների վայրը: 

 

«Հայտնի է, որ Ասկերան քաղաքը կրակի տակ է»,- նշվում է հրապարակման մեջ: 

 

Ըստ հաղորդագրությունների՝ փոխհրաձգությունը տևել է 30-ից 35 րոպե: Հայկական կողմն ունի 6 վիրավոր, որոնցից 2-ի վիճակը ծանր է:

 

«Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- նշել են Արցախի ՊԲ-ից:


Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն  է տարածել, նշելով, որ ռազմական գործողություններ ներկայումս չեն ընթանում:

 

 

Քաղաքականություն