Հայկական կողմի կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի զոհվելու մասին տեղեկությունը կեղծ է. Արցախի ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական տեղեկատվությունը, համաձայն, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն