
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեղավոր ենք բոլորս. կողքով անցնում են, բայց նկատողության չեն անում. Տիգրան Դավուդյան

ՔՊ-ական Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փակ շրջանակ, մեղավոր ենք բոլորս՝ բնակիչ, համատիրություն, քաղաքապետարան։ Քաղաքապետարանը մեղավոր է այնքանով, որ բնակչի հետ չի հաղորդվում, բացատրական աշխատանք չի տանում, ԶԼՄ-ներով ելույթ չի ունենում։ Օրեր է այս կոշտ աղբը դրված է բակում. կողքից անցնում է բնակիչ, բայց իր անփույթ հարևանին նկատողության չի ենթարկում։ Բնակիչը չգիտի, որ կոշտ աղբի հեռացնելու համար վճարովի ծառայություն կա, քաղաքապետարանն անգամ չի կարողանում այդ ընկերության մասին նորմալ ինֆորմացիա տա, ուր մնաց թե բնակիչն իմանա»։