«Օձերի ակտիվության շրջանն է, մի՛ գցեք մեքենայի տակ». «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ
«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը հորդորում է. «Հարգելի՛ վարորդներ, ուշադի՛ր եղեք ճանապարհներին, օձերի ակտիվության շրջանն է, մի՛ գցեք մեքենայի տակ նրանց։
Աշնան այս շրջանում թունավոր օձերի բարձունքա-գոտիական տեղաբաշխման և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ կապված սեզոնային ակտիվություն է դիտարկվում։ Սողունների մոտ աշնանը ձմեռման անցնելու ժամանակաշրջանն է: Ցավոք, նրանք դուրս են գալիս ճանապարհների վրա, որ տաքանան և դառնում են մեքենաների անիվների զոհը, ինչպես այս մեկը․ Հայկական իժը, որին նաև Ռադդեյի իժ են անվանում։
Այս տեսակի երկարությունը հասնում է մինչև 120 սմ-ի, ապրում է լեռների ու կիրճերի քարքարոտ, զառիթափ լանջերին, նոսր կաղնուտում և լեռնային տափաստաններում, հայաստանում հանդիպում է միայն բարձրադիր լեռնային շրջաններում` սովորաբար 1700-2100 մ բարձրության վրա:
Ձմեռային ապաստարաններից նրանք դուրս են գալիս ապրիլի կեսերից` օդի ջերմաստիճանի 16-17 C-ի դեպքում: Գարնանը տասնյակներով հավաքվում են իրենց ձմեռանոցների մոտ: Մինչև հունիսի կեսերը մնում են ձմեռման վայրերում` քարափների, ժայռերի, փոքրիկ քարանձավների, ծառերի արմատամերձ դատարկությունների մոտ, այնուհետև տարածվում են շրջակա միջավայրում: Շոգ ամիսներին հանդիպում են առավոտյան և երեկոյան ժամերին, սեպտեմբեր-հոկտեմբերին նորից են հավաքվում ձմեռանոցների մոտակայքում: Իսկ ձմեռման են անցնում նոյեմբերի սկզբներից»:
Նմանատիպ հոդվածներ
1 օրով կդադարեցվի նշված հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հոկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-1...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատա...
ԱԻՆ-ը տեղեկացնում է, թե երբ և որտեղ է շչակ գործարկվելու
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքում անցկացվելու է «Բնակչո...