Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները
Մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք Կիրիլի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի և Կովկասում բոլոր մուսուլմանների և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ Ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-13-ը Մոսկվայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին:
Ավելի վաղ ՌԴ հոգևոր առաջնորդը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումն օգնել է երկու երկրների միջև լարվածության թուլացմանը։ Մոսկվայի պատրիարքարանի միջքրիստոնեական հարաբերությունների եկեղեցական արտաքին կապերի վարչությունը հայտնել է, որ հոգևոր առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին պատրիարքական և սինոդալ նստավայրում՝ Դանիլով վանքում:
Նմանատիպ հոդվածներ
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարությո...
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների վերացման մասին
Ուրբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է իրանական այն կազմակերպություններին, որոնց նկատմա...
Արցախի իրավապահները տիրապետում են Մարտակերտում քաղաքացուն սպանած անձին նույնականացնելու համար. ԱՀ դատախազություն
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների տիրապետության տակ են գտնվում այն ապացույցները, որոնք բավարար են Մարտակերտ...
Դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը (հոկտեմբեր, 2020թ.)՝ ՀՀ քաղաքացիա...