Քաղաքականություն

ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների վերացման մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների վերացման մասին
Ուրբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է իրանական այն կազմակերպություններին, որոնց նկատմամբ դրանք սահմանվել էին երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝…

Ուրբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է իրանական այն կազմակերպություններին, որոնց նկատմամբ դրանք սահմանվել էին երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ բալիստիկ հրթիռների ծրագրին իրենց ենթադրյալ մասնակցության համար: Այս մասին գրում է Al-Monitor-ը:

 

Նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը որոշել է, որ Mammut Industrial Group- ը և վերջինիս դուստր ձեռնարկությունը՝ Mammut Diesel- ը, այլևս արգելափակված չեն 13382 -ի Գործադիր հրամանով, որը թիրախավորում է զանգվածային ոչնչացման զենքի տարածողներին և նրանց կողմնակիցներին:
 

2020 թվականի սեպտեմբերին Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց Mammut Industrial Group- ի և Mammut Diesel- ի դեմ ՝ վերջիններիս մեղադրելով «Իրանի հրթիռային ծրագրերի համար երկակի նշանակության ռազմական ապրանքներ արտադրող և մատակարար» լինելու մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Քաղաքացին փողոցը խառնել էր «Ֆեյսբուք»-ի հետ՝ կարծելով, թե կարող է կանգնել և վիրավորել ինձ. Մարուքյանն այսօրվա միջադեպի մասին

Աժ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250