Բաքվի բռնապետի ԱԳՆ խոսնակը կրկին «հերքել է» Իրանի պնդումները. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվի բռնապետի ԱԳՆ խոսնակը կրկին «հերքել է» Իրանի պնդումները` Ադրբեջանի տարածքում ահաբեկիչների ներկայության մասին։ Բանն այն է, որ Բաքվում շատ լավ հասկանում են, որ հենց ահաբեկիչների ներկայության մասին պնդումներն են ամենամեծ վտանգը, քանի որ այսօրվա աշխարհում բավական ընկալելի է համարվում, երբ որևէ պետություն անդրսահմանային զինված գործողություն է իրականացնում հակաահաբեկչական նպատակներով։ Ի դեպ, նույնիսկ մինչև Թեհրան-Բաքու վերջին լարումն ու «զորավարժությունների պատերազմը» ևս բազմիցս նշել եմ, որ Հարավային Կովկասում հակաահաբեկչական միասնական պայքարը նոր և արդյունավետ ուղղություն կարող է դառնալ Հայաստան-Իրան հարաբերություններում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հայտնի է` ինչ են վաղը քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ...
Ինչ է առաջարկել քննարկել Պուտինը` Անվտանգության խորհրդի նիստում հետխորհրդային գործընկերների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպմանը առաջարկել է հետխորհրդային գո...
Իրանի գլխավոր դատախազը Արթուր Դավթյանի հրավերով կժամանի Հայաստան
Հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ...