Հասարակություն

Ստամբուլում առաջարկել են Պալյանների անունով կոչել հրապարակներից մեկը

Ստամբուլում առաջարկել են Պալյանների անունով կոչել հրապարակներից մեկը

Ստամբուլի Սկյութար թաղամասի հայկական Սուրբ Խաչ գերեզմանատանը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ամենահայտնի հայ ճարտարապետների՝ Պալյանների ընտանիքի հիշատակի միջոցառումը։ 

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, միջացառմանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքը, Ստամբուլի քաղաքապետը եւ պոլսահայ հայտնի գործիչներ։ 
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մեծ կարեւորություն է տվել Պալյանների ընտանիքի ճարտարապետական գործունեությանը՝ շեշտելով, որ այն հարստացրել է Ստամբուլի մշակույթային ժառանգությունը։  Ստամբուլի քաղաքապետը շեշտել, որ իր ձեռքից եկածը կանի, որպեսզի Պալյանների անունով հրապարակներից մեկը անվանակոչվի։ 


Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը գոհունակություն է հայտնել քաղաքապետի այս նախաձեռնությամն առթիվ։ Նշենք, որ Պալյանները Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետներն էին։ Պալյանները կառուցել են Ստամբուլում շքեղ պալատներ, կամուրջներ, մզկիթներ, եկեղեցեիներ եւ տարբեր նշանակության շենքեր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250