Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է․
2021թ․ հոկտեմբերի 17-ին, ինչպես նաև 2021թ․ նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021թ․ հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10․00-ից մինչև 17․00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար։
Ընդ որում, 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար համապատասխան համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները քաղաքացիներին տրամադրելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ․ հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամաբ սահմանված տեղեկանքները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է թշնամու դիպուկահարը սպանել դաշտում աշխատող հողագործին. նոր մանրամասներ
Արցախի լրատվամիջոցները այսօր ավելի մանրամասն՝ տեսանյութի միջոցով, ներկայացնում են երեկ տեղի ունեցած ողբերգական դեպ...
Երկու դպրոց կանցնի հեռավար կրթության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցը եւ Սյունիքի մարզի Շամբիի դպր...
Երևանը այսօր դարձավ 2803 տարեկան. քաղաքապետը նշել է, թե ինչ է լինելու միջոցառումների փոխարեն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, այսօր...
Միացյալ Նահանգներում COVID-ով հիվանդ երեխաների մոտ վտանգավոր սինդրոմի աճ է գրանցվել
Միացյալ Նահանգներում նկատվել է երեխաների մոտ բազմահամակարգ բորբոքային համախտանիշի դեպքերի թվի աճ, որն առաջանում է «Դելտա...