Երկու դպրոց կանցնի հեռավար կրթության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցը եւ Սյունիքի մարզի Շամբիի դպրոցը պետք է անցնեն հեռավար կրթության: Պատճառը կորոնավիրուսն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը.
«Սպասում ենք, որ մեզ գրություն ուղարկեն. Շամբիի դպրոցում մեկ դասարան պետք է անցնի հեռավար կրթության, իսկ Մարտունու ավագ դպրոցը՝ ամբողջապես, բայց դեռ պաշտոնական գրություն չենք ստացել»:
Բանն այն է, որ կարգավորում կա, համաձայն որի՝ եթե դպրոցում ընդհանուր վարակվածությունը 10 տոկոսը գերազանցում է, ապա դպրոցն անցնում է հեռավար կրթության: Մյուս կողմից՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային թվերը՝ աշակերտների ծնողները հետաքրքրված են՝ հնարավոր է արդյոք առաջիկայում հանրապետության բոլոր դպրոցներն անցնեն հեռավար կրթության: Այս հարցին ի պատասխան՝ նախարարության Հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց.
«Ճիշտն ասած, նման հարցի շուրջ քննարկում չի եղել: Մենք սովորում ենք արդեն Covid-19-ի հետ ապրել։ Հատկապես այն պայմաններում, որ ոչ մի տեղ սահմանափակումներ չեն կիրառվում, նպատակահարմար չէ, որ դպրոցն անցնի հեռավար կրթության: Դա արդյունավետ չէ, քանի որ դպրոցից հետո աշակերտը, ուսուցիչը այլ տեղերում առանց սահմանափակումների են շփվում»:
Մասնագետը մեզ հետ զրույցում փոխանցեց նաեւ, որ թվով 8 դպրոցից 2-ն ամբողջապես անցել են հեռավար կրթության, իսկ մնացածում առանձին դասարաններ են: Օրինակ՝ Շիրակի մարզի Արեւիկի միջնակարգ դպրոցում երկու դասարան անցել է հեռավար կրթության, Սյունիքի Կապանի թիվ 1 դպրոցում մեկ դասարան է անցել հեռավարի: Երեւանի 170 ավագ դպրոցն անցել էր հեռավարի 2 շաբաթով, բայց հիմա արդեն կանոնավոր առկա դասապրոցես է ընթանում»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը այսօր դարձավ 2803 տարեկան. քաղաքապետը նշել է, թե ինչ է լինելու միջոցառումների փոխարեն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է թշնամու դիպուկահարը սպանել դաշտում աշխատող հողագործին. նոր մանրամասներ
Արցախի լրատվամիջոցները այսօր ավելի մանրամասն՝ տեսանյութի միջոցով, ներկայացնում են երեկ տեղի ունեցած ողբերգական դեպ...
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է․ 2021թ․ հոկտեմբերի 17-ին, ինչպես նաև 2021թ․ նոյեմբե...
ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում. Hraparak
Hraparak.am-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լ...