Մարտնչող տգետների իշխանությունը իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին. Սերժ Սարգսյան
Երկու տարի առաջ էլի հավաքվել էինք ասյտեղ քննարկելու թե կուսակցության հետագա անելիքները, թե երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Եթե կուսակցականի մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել ՀՀԿ-ի դիրքերը, որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող եւ ազգային շահերը հետեւողականորեն պաշտպանող կարեւոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները եւ ջանքերը ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհաանգեցրեցին և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի եւ մեր երկու հանրապետությունների գլխին»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ինչպես եւ իրենք զգուշացնում էին, չլուծեցին եւ ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչեւ արժեհամակարգային, քաղաքականից մինչեւ արդարության ճգնաժամ:
«Թեեւ ՀՀԿ-ն ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավից ժամանակ եւ դրանից առաջ բռնաճնշումներ եւ բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերխնդիր չի եղել: Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաեւ, եւ եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,-ընդծեց ՀՀԿ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա. Քիոմարս Հեյդարի
Ինչպես արդեն հայտնել ենք` Իրանում մեկնարկել են ադրբեջանի սահմանին ընթացքող զորավարժություննեը՝ հրետանու, զրահատեխնիկայի,...
Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել. ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան
Պարոն Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել: Լրագրողների հետ զրույցում այսպես...