Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ էր ասում ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, երբ աշխատասենյակներում փակցված էր Սարգսյանի նկարը

168.am-ը հիշեցնում է ` ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր անդրադառնում պաշտոնյաների սենյակներում այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը փակցնելու փաստին: 2016թ․ սեպտեմբերի 14-ին ԱԺ…

168.am-ը հիշեցնում է ` ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր անդրադառնում պաշտոնյաների սենյակներում այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը փակցնելու փաստին: 2016թ․ սեպտեմբերի 14-ին ԱԺ նիստի ընթացքում էլ, երբ քննարկվում էր Արթուր Դավթյանին գլխավոր դատախազ նշանակելու հարցը, Փաշինյանն ասել էր.


«Բա Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի նկարներն իրենց սենյակներում ինչի՞ են կախում: Նրանք անընդհատ խոսում են, դատախազները, քննիչները կաբինետներում զեկուցում են, հարցնում են՝ այս սպանությունը քրեական հանցագործությո՞ւն է, թե՞ չէ, և Սերժ Սարգսյանի նկարը նրանց բացատրում է, բացատրելով իրավակիրառ պրակտիկան համաշխարհային, պրեզումցիայի և սանկցիայի ներքին տրամաբանությունները՝ բացատրում է, թե որ սպանությունն է քրեական, որն ապաքրեական: Այդ նկարը մշտական կապի խնդիր է, ամեն օր իրիկունները զեկուցում են, առավոտները հրահանգ են ստանում»:

 

Այսպիսի համոզմունքներ ունեցող Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց 4 տարի անց իրավիճակ է փոխվել: Պաշտոնյաների սենյակներում սկսել է հայտնվել արդեն նրա նկարը:

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարցրին, թե ինչո՞ւ է իր գլխավերևում կախել Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը:

 

«Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և, այո, լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,- ասել էր Անդրեասյանը:

 

Նախարարի այս պնդմանն արձագանքենք ռետրո Նիկոլ Փաշինյանի 2016թ․ օգոստոսի 19-ի ֆեյսբուքյան գրառմամբ.

«Պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք»:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե չլիներ 18 թվականի իշխանափոխությունը, դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը». Սերժ Սարգսյանը` Ալիևին

«Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, իսկ...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու չընդունվեց ՌԴ-ի հոկտեմբերի 7-ի առաջարկը` պատերազմը դադարեցնելու մասին, մեր ժողովուրդը իրավունք ունեն իմանալ. Ղազինյան

Ինչու չընդունվեց ՌԴ-ի հոկտեմբերի 7-ի առաջարկը` պատերազմը դադարեցնելու մասին, մեր ժողովուրդը իրավունք ունեն իմանալ: Այս մ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250