ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պարտությունը հոկտեմբերի 27-ի շարունակությունն էր․ Սասուն Միքայելյան
Այս պարտությունը հոկտեմբերի 27-ի շարունակությունն էր. Սպարապետին որ խփեցին, բնական է, որ մի օր այս պրտությունը պետք է լիներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Դիտարկմանը, որ հոկտեմբերի 7-ին Պուտինի եւ Ալիեւի կողմից պատերազմը կանգնեցնելու հնարավորություն է եղել, որին Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, Սասուն Միքայելյանն ասաց. «Ով էր կանգնեցնու պատերազմը, կարա՞ս ինձ ասես: Այսինքն Պուտինն ուզում էր պատերազմը կանգնեցնել, Փաշինյանն էլ չէր թողնո՞ւմ: Կամ որեւէ տերություն, Ֆրանսիան, Ամերիկան, ուզում էին կանգնեցնել՝ Փաշինյանը չէր թողնո՞ւմ: Եթե այդ երեք խոշոր պետություններից մեկն ուզենար պատերազմը կանգնեցնել, պատերազմը կկանգներ: Մենք այդ ժամանակ Ջաբրայիլում էինք: Գալիս ասում էին՝ զինադադար է լինելու, ես ասում էի՝ ավելի զգույշ եղեք:
Բնական է՝ կորցրածը պետք է հետ բերենք, բայց էսօր խելոք լինենք, իրար հանդեպ ատելությունը պետք է դուրս գա: Մարդիկ պետք է գիտակցեն, որ պետականության խնդիր է դրված, ոչ թե անհատական ինչ-որ անձանց»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը մի րոպեով քարացել էր
Արցախը մի րոպեով քարացել էր։
Հակառակորդը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ. կա վիրավոր
Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկություններ...
ՊՆ-ն՝ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ մոտենամ, թողո՞ւմ եք․ ՊՆ նախարարը Եռաբլուրում է
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի, Ապրիլյ...