ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ մոտենամ, թողո՞ւմ եք․ ՊՆ նախարարը Եռաբլուրում է
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի, Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց, թե ուզում է ցավակցել ու խոնարհվել բոլոր տղաների շիրիմների առջև։
«Մենք այստեղ ունենք ընկերներ պառկած, զինվորներ, անմիջական իմ ենթակաները, շատ զգացված եմ ու ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանվի գերեզմանի։ Սա մեր սուրբ տեղն է, մենք պետք է գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք ու չհամարենք իրենց զոհված։ Այսինքն՝ զոհված են, բայց մահացած չպետք է համարենք», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։
Նշենք, որ զոհվածների հարազատներից ոմանք նրան էին մոտենում և ինչ–ինչ հարցերով դիմում, իսկ նախարարը վստահեցնում էր. «Կկազմակերպենք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը մի րոպեով քարացել էր
Արցախը մի րոպեով քարացել էր։
Հակառակորդը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ. կա վիրավոր
Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկություններ...
ՊՆ-ն՝ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտ...
Հայտնի է, թե որքան կտուգանվեն քաղաքացիները հոկտեմբերի 1-ից
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։ Հիգիենիկ, սանիտարահիգիենի...