Հայաստանի շախմատի կանանց հավաքականն այսօր կմրցի Ադրբեջանի թիմի հետ
Հայաստանի շախմատի կանանց հավաքականն այսօր կմրցի Ադրբեջանի թիմի հետ, տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Հայաստանը կմրցի Ադրբեջանի դեմ երկրորդ տուրում, առաջին տուրում մեր մրցակիցն է լինելու Ֆրանսիան։
Նշվում է, որ Իսպանիայի Սիտժես քաղաքում այսօր մեկնարկում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն հավաքականները։
Մրցաշարին մասնակցում է Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Եվրոպայի կանանց գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը։
12 թիմերը բաժանվել են 2 խմբի։ Խմբում 1-4-րդ տեղերը գրաված թիմերը նվաճում են փլեյ օֆի ուղեգրեր։ Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի դեմ` Շախմատի աշխարհի կանանց մրցաշարում
Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն
Հայ բռնցքամարտիկ` 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի...
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների աղյուսակը․ որ դիրքում է Հայաստանը
Սեպտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում ֆուտբոլային խաղի ժամանակ մարզիչը հարվածել է հանդիպման գլխավոր մրցավարին
Տհաճ միջադեպ է տեղի ունեցել «Օլեջո-Կաստելյո» - «Կարպինյանո» (2:0) ֆուտբոլի Իտալիայի 7-րդ դիվիզիոնի խաղում: Հյուրերի գլխա...