Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ Իրանի հետ սկսել միջուկային գործարքի բանակցությունները․ Լավրով
Իրանի նոր կառավարությունը կարող է կազմավորել թիմ երկու շաբաթվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարմանը վերադառնալու բանակցությունների համար, շաբաթ ասել է Ռուսաստաի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանին արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցությունները ԳՀՀԾ լիարժեք վերականգնման մասին վերսկսվեն որքան հնարավոր է շուտ։ Բայց Իրանի կառավարությունը դեռեւս նոր-նոր է կազմավորվել, ասում են, որ իրենց եւս երկու շաբաթ է հարկավոր, հույս ունեմ՝ ոչ ավելի, որպեսզի կազմեն իրենց բանակցային թիմը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
Ռուսաստանը «մտածված լավատեսություն» ունի Իրանի հետ միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու առումով, ավելացրել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ինչու վարժանքներ չէիք անում, երբ Ջաբրայիլում հայերն էին. Ալիևը` սահմանին իրանական զորավարժանքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինծառայողների վարժանքների մասին՝ Բաքվի և Թեհրան...
Մարուքյանը պատասխանել է Իլհամ Ալիևի ՄԱԿ-ում հնչեցրած ելույթին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ է հանդես եկել՝ նշելով․ «Ի...
Արմեն Գրիգորյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների, նոր պատերազմի հավանականության և սահմանազատման մասին․ Sputnik Արմենիա
Երևանից Անկարային ուղղված բոլոր դրական ազդակները հրապարակային են եղել։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Ան...