Ոստիկանների «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիայի արդյունքում կրակոցներ արձակած տղամարդը բաժին ներկայացավ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեբերի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Արմեն Կարապետյանը: Ինչպես հայտնում է լրատվականը, վերջինս ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից: Նրան հայտնաբերելու ուղղությամբ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին անգամ, թե որ հատվածներում է հնարավոր նրա թաքստոցների տեղերը ու «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիայի արդյունքում հավանաբար Ա. Կարապետյանը, տեղեկանալով, որ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչերը դուրս են եկել իր հետքի վրա և այլևս տեղ չունի փախնելու, այսօր ներկայացել է:
Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիրի քրեակատարողական հիմնարկ: Օպերացիան ղեկավարել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանն ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Samshyan.com-ը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ա. Կ.-ի նկատմամբ: Վերջինս կասկածվում էր հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում ճանապարհը չզիջելու և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու մեջ: Նրան հայտնաբերելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանի որոշմամբ ստեղծվել էր օպերատիվ խումբ, որում ներգրավված են քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները և Ա. Ասատրյանի որոշմամբ օպերացիան կրում էր «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա, իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» անվանումը:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
Մահացել է երգիչ Հայկոն
Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա 48 տարեկան էր: Auroranews-ը կ...
Ովքեր են հրաժարվել ելույթ ունենալ ՀՀ անկախության 30 ամյակի միջոցառմանը․ «Հրապարակ»
«Հրապարակ թերթը» գրում է․ Մենք արդեն գրել ենք, որ անկախության տոնի համերգը նախապես լրիվ այլ ծրագրով էր լինելու...
Հոկտեմբերի 1-ին ընդառաջ թեստավորվելու համար ինչ գին են առաջարկում լաբարատորիաները. ՀԺ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից աշխատանքի գնալիս քաղաքացիները պետք է ներկայացնեն «ՔՈՎԻԴ-19» թեստի բացասական պատասխան, պ...