Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ. Սուքիասյան
Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ, լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատուր Սուքիասյանը, գրում է 1in.am-ը։
«Հայաստանի համար այսօր պատմական օր է։ Անկախությունը նվիրական իղձ է եղել բոլորիս համար։ Այսպիսի օրով նման շատ փոքր մարդկանցից խոսելու իմաստ էլ չկա», - ասաց Սուքիասյանը։
«Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան», - նշել է նա։
Հիշեցնենք՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ ա, որ Վազգեն Սագսյանին քննադատի։
«Մարդ պետք ա իր անցած ուղին, ճանապարհը, Արցախի առաջին ազատամարտից մինչև էսօր մի հատ հետ հայացք գցի իր արած գործին, նոր Վազգեն Սարգսյանին... Վազգեն Սարգսյանն այն մարդն էր, որ կարողացավ ազատագրել 8000 քկմ տարածք։ Վազգենը կարողացավ համախմբել տարբեր հայացքներ ունեցող մարդկանց և մենք կարողացանք ազատագրել Արցախը և ընդլայնել մեր երկրի սահմանները։ Եվ այն բուֆերային գոտին, որ ստեղծվել էր, ստեղծվել էր մեր խաղաղ ազգաբնակչության համար։ Նման կարգի մարդիկ շատ փոքր են, որ քննադատեն Վազգեն Սարգսյանին», - ասաց Սասուն Միքայելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որքան կտուգանվեն քաղաքացիները հոկտեմբերի 1-ից
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։ Հիգիենիկ, սանիտարահիգիենի...
Radio Aurora-ի հաղորդավարուհին պատվաստվելուց հետո վարակվել է covid19-ով
Radio Aurora-ի հաղորդավարուհի Լիլիթ Աղաջանյանը դեռ ամիսներ առաջ պատվաստվել էր «Սպուտնիկ» պատվաստանյութի երկու դեղաչափով,...
Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը. կա 2 վիրավոր
Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայ...
Նոր պայմանավորվածությու՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հրապարակ»
Մի քանի օր է, ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական...