Այլ

Վիրավորում ստացած զինվորը շատ արյուն էր կորցրել. տեղափոխել են Երևան. մանրամասներ. ԼՈՒՐԵՐ

Վիրավորում ստացած զինվորը շատ արյուն էր կորցրել. տեղափոխել են Երևան. մանրամասներ.  ԼՈՒՐԵՐ
Երեկ վիրավորում ստացած զինվորը շատ արյուն էր կորցրել, տեղափոխել են Երևան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Կապանի շրջանի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր…

Երեկ վիրավորում ստացած զինվորը շատ  արյուն էր կորցրել, տեղափոխել են Երևան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Կապանի շրջանի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Մարտական դիրքում վիրավորում ստացած զինվորի ներկայիս վիճակը լավ է արդեն»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը:

Հետաքրքրվեցինք նաև, թե այս գիշեր և՞ս կրակոցներ հնչել են, պաատսխանեց՝ ոչ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ 22:30-ից հետո, Ներքին Հանդ գյուղի մարտական դիրքերից կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեր կողմը ունեցել է 1 զոհ և 1 վիրավոր:

Հավելենք նաև՝ ՊՆ հայտնել էր՝ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել  պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250