Գազ չի լինի որոշ հասցեներում
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի թիվ 5, 7, Ուլնեցի փողոցի թիվ 49, 51 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն` Շենգավիթ վարչական շրջանի Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի և Գետափնյա փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհը
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգութ...
Վիրավորում ստացած զինվորը շատ արյուն էր կորցրել. տեղափոխել են Երևան. մանրամասներ. ԼՈՒՐԵՐ
Երեկ վիրավորում ստացած զինվորը շատ արյուն էր կորցրել, տեղափոխել են Երևան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյու...
Նոր փոփոխություն․ հունվար ամասին ավելի շատ աշխատանքային օրեր կլինեն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունելու «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարել...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատա...