«Հնարած տեսարան»․ «ԱԺ նախագահը պարտավոր է պարզաբանել իր մեկնաբանությունները». Անի Սամսոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերջերս հրապարակված տեղեկությունները Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ արժեքավոր փաստահավաք աշխատանք է, որն ամբողջությամբ բացահայտում է Ադրբեջանի հայատյաց, էթնիկ ատելության քաղաքականությունը և միջազգային մարդասիրական իրավունքի կոնվենցիոն լրջագույն խախտումները։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը թե՛ երկրի ներսում, և թե՛ դրսում ունի բարձր հեղինակություն, վստահություն, հետևաբար վերջինիս գործունեության նկատմամբ պետական պաշտոնյաների կողմից պահանջվում է կշռադտված և հարգալից մոտեցում։ Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին ՄԻՊ փաստերն ամբիոնից հնչեցնելուն ի պատասխան՝ դրանք որակել է հորինված տեսարաններ և կասկածի տակ դրել դրանք հրապարակելու անհրաժեշտությունը։ ՀՀ Ազգային ժողովի նախագահը պարտավոր է պարզաբանել իր կողմից հնչեցրած մեկնաբանությունները։ Ինչպես կարող է նման մոտեցում ունեցող պետական բարձր պաշտոնյան Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակներում և իր նկատմամբ ակնկալել լուրջ մոտեցում։ Հայկական շահը պահանջում է համախմբված և համակարգված աշխատանք։ Եթե պետության ներսում պետական մարմինները ներդաշնակ և սրտացավ չեն այդ շահի պաշտպանության հարցում, ապա Հայաստանի ապագայի մասին խոսելն այսօրեական պաշտոն ունենալու հաճույքի բացականչություն է։ Ընդամենը․․․»: |
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առողջապահության նախարարը՝ պատվաստվելու և ամսվա ընթացքում 2 անգամ թեստ հանձնելու մասին
Քիչ առաջ ԱԺ-ում ռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց պատվաստվելու և ամսվա ընթացքում 2 անգամ թեստ հանձնելու մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաստորեն իմացել եք, որ 2 օր հետո Ադրբեջանը հարձակում է գործելու․ Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Այս պահին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասմունքեց
Այս պահին ԱԺ-ում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։ Վարչապետը հարցերից մեկի պատասխանի...