Հանդիպումը տևել է 2 ժամից ավելի․ Քոչարյանը հանձնարարականներ է տվել
Այսօր «Հայաստան» դաշինքի գրասենյակից հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ «Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հավաքը, որը վարել է Դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր»
Հաղորդվում էր նաեւ, որ Ռ. Քոչարյանը «հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար»։
Hraparak.am-ը տեղեկացել է, որ հանդիպումը տեղի է ունեցել «Կոնգրես» հյուրանոցի սրահում, մասնակցել է հարյուրից ավելի մարդ, տեւել է 2 ժամից ավելի` երեկոյան ժամը 8-ին է սկսվել: Մասնակցել է ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի խմբակցությունը` ողջ կազմով եւ դաշինքի նախընտրական ցուցակի առաջին հատվածում ընդգրկված անձինք: Հանդիպումը վարել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ելույթ են ունեցել մի քանի պատգամավորներ, այդ թվում` Արամ Վարդեւանյանը:
Ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը բոլոր ելույթների, առաջարկների, ռեպլիկների հետ կապված իր դիտարկումներն է արել, կարծիք է հայտնել: Դաշինքի ցուցակի այն թեկնածուները, որոնք չեն անցել խորհրդարան` առաջարկել են իրենց նույնպես ներգրավել դաշինքի ծավալած աշխատանքներին, օգտագործել իրենց ներուժը եւ ակտիվանալ քաղաքական դաշտում: Մի քանի կոնկրետ առաջարկներ են հնչել, որոնք բոլորի կողմից հավանության են արժանացել եւ առաջիկայում որոշել են իրականացնել:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...