Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շրջանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ:
Yerevan speaks թելեգրամյան ալիքի հաղորդմամբ` այս մասին իրենց ասել է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Մյուս ուղղություններում ամեն ինչ հանգիստ է: Կապանում կրակոցներ չեն հնչել, - ասել է նախկին պատգամավորը։
Ըստ սկզբնաղբյուրի՝ Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 1 զինծառայող վիրավորվել է, թելեգրամյան ալիքը հաղորդել է նաև 1 զոհի մասին։ Այս հարցով դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա:
Auroranews-ը տեղեկությունը փորձեց ճշտել Սյունիքի մարզից։ Կապանի համայնքապետը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ չի մեկնաբանում տեղեկությունը։ Ճշտող հարցին, թե չի՞ էլ հերքում այն, պատասխանեց, որ չի մեկնաբանում։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Ոստիկանությունը փնտրում է Փաշինյանի նկարի ներքո վիրավորանք գրած անձնավորությանը
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն Նիկոլ...