Ովքեր են տեղադրում Պուտինի և հայ-ռուսական բարեկամության թեմաներով պաստառները․ ArmDaily
Հանրապետության տարբեր քաղաքներում տեղադրված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Կրեմլի ու ՀՀ կառավարության պատկերներով պաստառներ՝ «Հավերժ միասին», «Հավերժ Ոուսաստանի հետ» մակագրությամբ։ Պաստառների մի մասի վրա տեսանելի է Հայաստանի կոմունիստական կուսակցության անվանումը։
Կուսակցության գրասենյակից ArmDaily.am-ին հայտնեցին, որ պաստառների առնչությամբ կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ։ Մեզ փոխանցեցին, որ Կուսակցությունը տեղադրել է միայն Մարշալ Բաղրամյանի, Ստեփան Շահումյանի և Հայ-ռուսական բարեկամության թեմաներով պաստառներ։ «ՌԴ նախագահի նկարով պաստառը չի տեղադրել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»,-հայտնեցին կուսակցությունից։ Մեր հարցին, թե արդյոք դրանք տեղադրվել են ՏԻՄ նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ հաշվի առնելով, որ Կոմկուսը առաջադրվել է թե Գյումրիում, թե Գորիսում, պատասխանեցին, որ ոչ, դրանց տեղադրումը սկսվել է քարոզարշավից առաջ, ու նպատակը կուսակցության շարքերի համալրումն է, որպեսզի մարդիկ գան, հետաքրքրվեն ու համալրեն կուսակցության շարքերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով պաստառ տեղադրված է նաև Գորիսում։
Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը ArmDaily.am-ին ասաց, որ Գորիսի համայնքապետարանը վարձակալությամբ տարածք է հատկացրել։ «Երկու խումբ է, որոնցից մեկը Կապանում է, մյուսը՝ Գորիսում։ Իրենք վարձակալում են ու տեղադրված պաստառների համար մուծումներ են անում, թե ում պատվերն է՝ տեղյակ չենք, դրանց վերահսկողությունը մեր վրա չէ»։ Հարցին, թե հնարավոր է, որ կառավարության կամ պետական նախաձեռնությունը լինի՝ նա պատասխանեց, որ չի կարող ասել։ «Պատվեր է, ով է պատվիրատուն՝ չգիտեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
Կապանում զոհված պահեստազորի սպան եռամսյա վարժանքների էր մասնակցում․ NEWS
Հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած Մկրտիչ Հովակիմյան...
Ադրբեջանցիները սյունեցիներին բացատրել են, թե ինչու են «նեղում» իրանցիներին․ «Հրապարակ»
Որքանո՞վ է օրինական Գորիս-Կապան մայրուղում տեղակայված ադրբեջանական հենակետը: Այս հարցի պատասխանն առայժմ միայն ՄԻՊ Արման...
Ինչպե՞ս է Ադրբեջանը քողարկել պատերազմում իր զոհերի իրական թիվը․ EADaily-ի եզրահանգմամբ՝ թիվը կարող է 4-ից 5 անգամ ավելի լինել
EADaily միջազգային լրատվականը իր վերլուծության մեջ, հիմնվելով բրիտանական «Economist» թերթի վիճակագրության վրա, որում արտ...